ՀայաստանՔաղաքականություն

Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Թրամփի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացավ նախագահական ընտրությունները։ Դա երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունն էր:
 
Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու էր առաջադրել Քամալա Հարիսին։ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ձայների 50.7 տոկոսով կրկին դարձավ երկրի նախագահ։ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքերով՝ ո՛չ Հարիսը, ո՛չ էլ Թրամփը առանձնապես հայկական օրակարգ չունեին, և ԱՄՆ-ի նախագահի ընտրությունը հատուկ որևէ բան չէր փոխելու մեր երկրի համար։ 
 
Քաղաքագետը նշում է, որ Թրամփի ծրագրային առաջնահերթությունն է պատերազմների դադարեցումը։ Թրամփի այս քաղաքականությունը հույս է տալիս մեր մերձակա տարածքներում պատերազմների դադարեցմանը։ 

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը տարբերակ չունի չաշխատելու Միացյալ Նահանգների նոր ղեկավարի հետ։

Քաղաքագետը նշում է, որ անձնական կապերը Թրամփի իշխանության օրոք շատ կարևոր են լինելու։ Հայ համայնքը պետք է վերակազմավորվի։ Հայաստանը 100 տարի ասում էր, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, Բայդենը ճանաչեց, սակայն որևէ քայլ դրան չհետևեց։ Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է բերվեն ինստիտուցիոնալ նոր մակարդակի՝ փոխադարձ շահերի դաշտ։

Քաղաքագետը նաև հավելում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված կա 2 տարբերակ՝ ըստ փորձագետների: