ՀայաստանՔաղաքականություն

Պաշտոնանկությունները շարունակվում են

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Առավոտյան հայտնել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պաշտոնից հրաժարվելու մասին րոպեներ առաջ հայտարարեց Քննչական կոմիտեի նախարար Արգիշտի Քյարամյանը։

Մամուլում պտտվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության մասին լուրերը։

Շղթայական նորություններին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնյաները։

Նախօրեին նա անդրադարձել էր դատական, իրավապահ, ուժային կառույցների ներկայացուցիչներին, և հայտարարել, որ իր համբերության բաժակը արդեն լցվել է։ Դրան հաջորդեցին տարբեր ոլորտեների ղեկավարների պաշտոնանկությունների մասին լուրերը։ Թիրախում է նաև Ռուստամ Բադասյանը։