ՀայաստանՔաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Հայաստանին և Ադրբեջանին

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Սրա մասին հրապարակված է միջազգային դատարանի X-ի սոցիալական ցանցում։

2021 թվականին Հայաստանը դատական գործընթաց էր սկսել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության վերաբերյալ։ Այդ հայցով Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք սրվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հայաստանի ներկայացրած հայցից 2 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։ Նրանք պնդում էին, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և կատարում ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը Երևանն ու Բաքուն պետք է փաստաթղթեր ներակայացնեն։