ՀայաստանՄշակույթ

Փաշինյանի ֆեյսբուքյան նոր ետնանկարը հատուկ քարոզչություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո առաջին անգամ փոխել է իր ֆեյսբուքյան էջի ետնանկարը։

Ետնանկարում պատկերված է Արագածը, Հայաստանի պետական սահմանն ու մակագրված հետևյալ տողով․ «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»։

Խաղաղության պայմանագրի, երկրում տիրող հասարակական-քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում սա կարևոր հանգամանք է։ Վերլուծելով նկարը՝ Փաշինյանը ակնարկում է իր նշած «իրական Հայաստանը»։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի «իրական Հայաստանում» Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից մեկի՝ Արարատի փոխարեն Արագած լեռն է։ Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ սա ազդակ է հասարակությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար մոռանալու Հայոց ցեղասպանությունը։

Երկրորդ փաստը, որին կարելի է ուշադրություն դարձնել, Հայաստանի պետական սահմանն է։ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացների մեկնարկից սկսվեց տարածվել իրական Հայաստանի պետական սահմանի նմուշը։ Սրանից ենթադրել կարելի է, որ Հայաստանի համար արցախյան հիմնահարցը փակ է։