
Արմավիրի մարզպետը կնշանակվի ՏԿԵ նախարար
Ներկայիս Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
Նախկին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել: Նա եղել է Գեղարքունիքի մարզպետը։
Խուդաթյանը 2018 թվականից եղել է Արմավիրի քաղաքապետ։ 2021 թվականին մեկ քաղաքական ուժի առաջադրմամբ ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար:
Շուշան Ասրյան