ՀայաստանՔաղաքականություն

Հայկ Մարությանը ընդունել է Տիգրան Ավինյանի հետ բանավիճելու առաջարկը

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը ընդունել է Տիգրան Ավինյանի հետ բանավեճ անցկացնելու՝ Factor TV-ի առաջարկը։

Բանավեճին նախատեսված է քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխություններին, տոմսային նոր համակարգի ներդրմանը առնչվող հարցեր։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը պաշտոնական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը արձագանքել էր, որ Երևանի քաղաքապետ կմասնակցի բանավեճին՝ Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո։

Շուշան Ասրյան