
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանիպումը տեղի կունենա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։ Սրա մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Չնայած երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Այն կայանալու էր նոյեմբերի 28-ին Աստանայում։
Դեռ այս տարվա փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում։
ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը։