
Վրաստանում 43 մարդ է ձերբակալվել
Նոյեմբերի 29-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ ոստիկանների պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար շուրջ 43 մարդ է ձերբակալվել։ Նշվում է, որ դրանց արդյունքում ՆԳՆ 32 աշխատակից է տուժել։
Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ չընդունելով ընտրությունների արդյունքները։
Նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ այս ընտրությունները հակասահմանադրական են եղել։ Ազգային ժողովի շեմը հաղթահարած 3 կուսակցությունների պատգամավորներն էլ որոշել են վայր դնել իրենց մանդատը։ Բողոքի ակցիաները շարունակվում են։
Վրաստանում հայտարարվել է անվտանագության կարմիր ռեժիմ։ Դրանով արգելվում է ցանկացած անձի մուտք խորհրդարան՝ առանց խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ: