ԱշխարհՔաղաքականություն

ԱՄՆ նախագահի թեկնածուն կանի ամեն ինչ, որ Իրանը չունենա միջուկային զենք

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը CBS-ին տված հարցազրույցում անդրադարձել է իր առաջնահերթ նպատակին, եթե հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Քամալա Հարրիսը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ առաջնահերթություն տալով Իրանին։ 

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կձեռնարկի, եթե ապացուցի, որ Իրանը ստեղծում է միջուկային զենք, նախագահի թեկնածուն պատասխանեց, որ այս պահին չի ցանկանում հիպոթեզերի մասին խոսել։