ՀայաստանՔաղաքականություն

Սահմանազատում. Կանոնակարգը ուղարկվել է ԱԺ վավերացման

Հայաատանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է Ազգային ժողով վավերացման։

Նախկինում հայտնի է դարձել, որ սահմանազատման հայկական հաննաժողովի նախագահը Մհեր Գրիգորյանը կլինի։ 

Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Սահմանազատումն իրականացվելու է 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։