ԱշխարհՔաղաքականություն

44 անձ հոսպիտալացվել է Վրաստանում

Վրաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 1-ին հայտնել է, որ 27 ցուցարար, 16 ոստիկան և լրատվամիջոցների մեկ աշխատակից հոսպիտալացվել են ոտիկանության կիրառած ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի հետևանքով։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել է, որ «օրենքի ցանկացած խախտում կպատժվի օրենքի ողջ խստությամբ»։ Նա հավելել է, որ երկիրը շարունակելու է եվրաինտեգրման ճանապարհը, սակայն հրաժարվել է «խայտառակ և վիրավորական շանտաժից», որը խոչընդոտում էր այս գործընթացին։ ԵՄ-ին երկրի անդամակցությունը սպասվում է 2030 թվականին:

Չնայած ինտեգրման մասին հարցին՝ Կոբախիձեն նաև ասել է, որ Վրաստանը կհրաժարվի ԵՄ-ի ցանկացած բյուջետային դրամաշնորհից մինչև 2028 թվականի վերջ:

Վրաստանում դեկտեմբերի 14-ին սպասվում են նախագահական ընտրություններ։ Ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրությունները համարում է հակասահամանադրական։ Դրա պատճառով մայրաքաղաքում տեղի են ունենում բողոքի ցույցեր։

Վարչապետը սպասվող նախագահական ընտրությունների մասին նշել է, որ Զուրաբիշվիլին պետք է իր ժամկետի ավարտին լքի նախագահական նստավայրը Օրբելիանիում, չնայած այն բանին, որ նա չի ցանկանում հեռանալ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը մեծ ցույցեր է առաջացրել և հանգեցրել ընդդիմության բոյկոտի: