
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
Կառավարության որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Մինչ այդ նա զբաղեցրել է Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի, այնուհետև՝ Խոյ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնները։ 2018-2020 թվականներինին Ազգային ժողովում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Շնորհակալություն եմ հայտնում Արմավիրի մարզպետի պաշտոնում ինձ առաջադրելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման և հզորացման գործում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որ արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները, — նշել է Մեխակյանը։
Նա այդ պաշտոնում փոխարինել է վերջրերս Տարածքային կառավարման և ենթարակառուցվածքների նախարար դարձած Դավիթ Խուդաթյանին։