ԱշխարհՔաղաքականություն

Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել գործող կառավարությանը․ հայտնի են վարչապետի թեկնածուների անունները

Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 574 պատգամավորից 331-ը։

Կառավարությանն անվտահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Նոր ազգային ճակատ» ձախակողմյան դաշինքը և ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչները։

Միշել Բարնիեին անվստահություն են հայտնել այն պատճառով, որ նա հաստատել է հաջորդ տարվա բյուջեն՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Հինգշաբթի օրը նախագահությունը հայտնել է, որ Բարնիեն հրաժարական է տվել իր պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության նշանակումը:

Նոր վարչապետի թեկնածուների անունները հայտնի են։ Նշվում է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի, ներքին գործերի նախարար Բրունո Ռետյոնի և նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Բայրունի անունները։