
Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա։ Սրա մասին ֆիննական «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք:
Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սեղմ ժամկետներում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա։
Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի, վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի մակարդակով հայտնել են պատրաստակամության մասին։ Խաղաղության պայմանագրում Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Նրանք նշում են, թե դրա մեջ Ադրբեջանի տարածքների վերաբերյալ կան կետեր։
Միրզոյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ լուրջ առաջընթաց է գրանցվել նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում։