
Ի՞նչ է հայտարարագրել Գյումրու նոր քաղաքապետը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ։ Առաջադրված 7 թեկնածուներից անկուսակցական Սարիկ Մինասյանը ստացավ ժողովրդի մեծամասնության ձայները և դարձավ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար։
2021 թվականի սեպտեմբերին նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իրեն պատկանող գույքը։ Ըստ կայքի տվյալների՝ Մինասյանը հայտարարագրել է․
1․ Բնակարան Գյումրիում
2․ Mercedes Benz ավտոմեքենա (1998 թվական)
3․ Mercedes Benz ավտոմեքենա (2008 թվական)
4․ 1 միլիոն 150 հազար դրամ գումար բանկային հաշվին
5․ 10 հազար 200 դոլար և 8 միլիոն 668 հազար դրամ՝ կանխիկ տարբերակով։
Նախկինում Սարիկ Մինասյանը եղել է Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Գյումրու քաղաքապետի պաշտոնը ազատ էր հոկտեմբերից։ Ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները և Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական տվեցին Սամվել Բալասանյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ հարուցված մեղադրանքներին ֆոնին։