ՀայաստանՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Նիստի օրակարգում ինտեգրման հետագա խորացման, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր են։

Հայաստանը 2024-ի հունվարից 1 տարով ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։ Այս տարվա հոկտեմբերին Երևանում համաժողովի երրորդ նիստն էր։ Չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին դուրս է համարում ՀԱՊԿ-ից, այնուամենայնիվ, Փաշինյանը կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Վարչապետը նշում է, որ ԱՊՀ-ն Հայաստանին օգուտ է տալիս։

Սպասվում էր, որ ԵԱՏՄ նիստը պիտի տեղի ունենար Երևանում, բայց Փաշինյանը դեկտեմբերին նշել էր, որ աննպատակահարմար է համարել (ԵԱՏՄ) միջոցառման անցկացումը Հայաստանում, որովհետև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար։

Նշվում է, որ այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին է որոշվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում։ 2025-ին ԵԱՏՄ նախագահության իրավունքը կփոխանցվի Բելառուսին։