ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի է, թե ինչու են ձերբակալվել հոգևորականները

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանի դռները փակ են, իրավապահները տեղում գործողություններ են իրականացնում, ինչպես նաև աշխատում են ԱԱԾ ներկայացուցիչները։ Փակ է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու դուռը։

Տեղացիները նել են, որ քննչական գործողությունները սկսվել են վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում։ Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր Շիրազը նշել է, որ նրանք չեն հասկանում, թե ինչ հիմքով են ձերբակալվել իրենց հոգևոր թեմի ներկայացուցիչները։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոգևորականները ձերբակալվել են «Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» կասկածանքով, և վարույթն արդեն հարուցված է։ Ստացվում է, որ նախնական կասկածներն այն մասին, որ այդ ձերբակալությունները կապված են տեր Արամի սեպտեմբերի 16-ի հայտարարության հետ, ըստ որի՝ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։

Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Մկրտիչ եպիսկոպոսի գտնվելու վայրը հայտնի չէ։ Նա իրավապահների ուղեկցույթամբ դուրս է եկել իր տնից, և այժմ նրա մասին տեղեկություն չկա։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել է, որ հոգևորականները ներկայում վկայի կարգավիճակում են։ Իրենք ցանկանում են մուտք գործել Քննչական կոմիտե, սակայն թույլ չեն տալիս։

Ավելի վաղ իրավապահները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։ Սրբազանից բացի ձերբակալվել են Արագածոտնի թեմի ևս 5 քահանա և մի քանի աշխարհիկ անձինք։