ՀայաստանՔաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մոտ օրերս մեծ վտանգ ներկայացնող բացահայտում կլինի

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ մոտ օրերս նոր բացահայտում կլինի, սակայն նա չի նշել, թե որ դաշտում։

Ճեպազրույցի ընթացքում Քոչարյանը շեշտել է, որ այն Հայաստանի համար շատ կարևոր է, և հանրությանն անպայման կներկայացվի: Հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ այդ բացահայտումը անվտանգային է։ Նա հավելել է, որ որպես հանձնաժողովի նախագահ տեղեկացված է, բայց չի կարող այդ մասին բարձրաձայնել, հակառակ դեպքում այն կստացվի՝ պետական գաղտնիք է։

Արդյոք հարցը կոռուպցիոն բացահայտման մասին է, Քոչարյանը նշեց, որ այն ավելի մեծ վտանգ ներկայացնող բացահայտում է։

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է նաև, որ 44-օրյա պատերազմի հանգամնքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը։ Դրան հետևելու են քրեական գործեր։

Պաշտպանության հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։