«Դոմուս» հիպերմարկետի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Այրվել է 2500 — 3000 քառակուսի մետր տարածքում գտնվող գույքը և տեխնիկան։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Ինչպես հայտնում են աշխատակիցները՝ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում հոսանքի տատանումների պատճառով։ Սկզբում նրանք փորձել են հրդեհը մարել իրենց ուժերով, սակայն այն ավելի է տարածվել։ Օգնության են հասել փրկարարները։ Պայթյուն չի եղել։ Տեղում աշխատել է 17 մարտական հաշվարկ։
Ներկայումս իրականացվում է հետհրդեհաշիջման աշխատանքներ։