ՀայաստանՔաղաքականություն

Բերման ենթարկված 10 անձ կա. Արագածոտնի թեմի առաջնորդի և 2 քահանայի գտնվելու վայրը անհայտ է

Արագածոտնի թեմում իրավապահների գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 10 անձ կա, նրանց թվում՝ առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը և գործավար–քարտուղարը։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողներին հայտնել է, որ ձերբակալված կանայք են, սակայն այդ պահին փաստաբաններն ու այլ իրավաբանական ներկայացուցիչները չեն կարող մտնել Քննչական կոմիտե. շենքի մուտքը հսկվում է ոստիկանության կողմից։ ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի ևս 5 հոգևորական՝ Տեր Փառենը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը

Այս ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ԱԱԾ հատուկջոկատայինների հետ մտել են Արագածոտնի առաջնորդարան՝ հատուկ սաղավարտներով ու լինգերով։ Տեսանյութերից մեկում երևում է, որ նրանք տեխնիկայի միջոցով ինչ-որ բան են կոտրում առաջնորդարանի բակում։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Դանիել Իոաննիսյանն է հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ ստուգելու, արդյոք հավաքներին մասնակցելու պարտադրանք եղել է հոգևորականների կողմից, թե ոչ։ Տեղեկություններ կան, որ 2 հոգևորական՝ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը բերման են ենթարկվել, բայց նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։ Թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը նույնպես անհայտ է, և Քննչական կոմիտեից տեղեկություն չեն տալիս։ Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել է, որ քննչական խմբի ղեկավարը նույնպես տեղյակ չէ առաջնորդի գտնվելու վայրից։

Դանիել Իոաննիսյանը չի հերքում, որ Արագածոտնի թեմում ձերբակալություններն իրականացվել են նրա հաղորդման հիման վրա։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պահանջել է քննել Տեր Արամ քահանայի հայտարարությունները, որոնցում նշված է, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է թեմի վերադասի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրահանգով։

Քրեական վարույթը հարուցվել է «հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը» հոդվածով։