ՍփյուռքՔաղաքականություն

Սենատում ներկայացվել է արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող նախագիծ

Ամերիկյան սենատում ներկայացվել է նախագիծ, որի բանաձևը դատապարտում է Արցախում էթնիկ զտումները և պահանջում վերադարձի իրավունքի իրացում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդում է, որ ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին են ներկայացրել երկկուսակցական համապարփակ նախագիծ Սենատում։

Նախագծում կոչ է արվում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ սահմանել համապատասխան պատժամիջոցներ, անհապաղ ազատ արձակել ապօրինաբար գերության մեջ պահվող հայերին։ Նաև հորդորվում է ԱՄՆ կառավարությանը դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և օժանդակել արցախահայության վերադարձի իրավունքի ապահով իրացմանը։

Անի Մարգարյան