ՀայաստանՔաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մեղադրվում է փողերի լվացման համար

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ի Բելմոնտ քաղաքի 2 միլիոն 50 հազար դոլար արժողությամբ տան, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել։ Նա մեղադրվում է 100 միլիոն դրամ փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ըստ ստացված տվյալների՝ 2013 թվականին Վիգեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի օրինական եկամուտը եղել է 600 հազար դրամ։ Մեղադրանքի մեջ նշված է, որ Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանից շուկայականից ցածր գներով ձեռք է բերել, այնուհետև հետ վաճառել անշարք գույք՝ ծածկելով ապօրինի ձեռք բերված 100 միլիոն դրամը։ Այսինքն՝ «առքուվաճառքը» ձևական է եղել։

Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 15-ին վարույթ էր ընդունել առերևույթ ապօրինի ծագում ունոցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը՝ պահանջելով Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ շուրջ 181 մլն, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ և այլն։

Վիգեն Սարգսյանը Հայաստանից հեռացել է 2019 թվականին։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս գործով մեղադրյալ է նաև Սամվել Մայրապետյանը, սակայն նրա գտնվելու վայրի մասին տեղեկության բացակայության պատճառով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։