
Փարաքարի փրայմըրիզին կմասնակցեն 6 թեկնածու
Քաղաքացիական պայմանագրի վարչության դեկտեմբերի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն 6 թեկնածու։ Նրանք են՝ Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Նախնական ընտրություններում ամեշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը իր տելեգրամյան ալիքում։
Նախորդիվ նման ընտրություններ անցկացվել էին Գյումրիում։ Փարաքարը երկրորդ համայնքն է, որտեղ ղեկավար կնշանակի Փաշինյանը:
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Փարաքարում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց հետո, 2024 թվականի հունիսին, կալանավորվել էր, սեպտեմբերին՝ ազատ արձակվել գրավի դիմաց։ Քրեական դաշտում էր հայտնվել նաև Լյուդվիգ Գյուլնազարյանը` Երևանում կատարված սպանության պատճառով։ Ինքն էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։
Փրայմըրիզը կանցկացվի 2025 թվականի հունվարի 11-13-ը։