
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան «ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում»։
Իսկ Բաքուն վերջին շրջանում քննադատում է Ֆրանսիային։ Վերջինս Ադրբեջանը համարում էր բռնապետություն։ Բաքուն իր հերթին հայտարարել էր, որ Ֆրանսիան ժողովրդավարության անվան ներքո նպատակ ունի քողարկելու երկրի արտաքին քաղաքական ձախողումները։
Շուշան Ասրյան