ԱշխարհՔաղաքականություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 9-ամյա կառավարումից հետո հայտարարել է հրաժարականի մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունվարի 6-ին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Սրա մասին հաղորդում է BBC-ին։ Թրյուդոն ոչ միայն հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնից հեռանալու, այլ նաև իր Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա Կանադայի վարչապետն էր 2016 թվականից սկսած։

Լիբերալ կուսակցության նախագահ Սաչիտ Մեհրան հայտարարել է, որ կուսակցության տնօրենների խորհուրդը հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի նոր ղեկավարի ընտրության գործընթացը սկսելու համար։ 

Կուսակցությունը Թրյուդոյին կոչ էր անում հեռանալ պաշտոնից, երբ դեկտեմբերին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը հանկարծակի հրաժարական տվեց՝ մեղադրելով Թրյուդոյին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների առնչությամբ բավարար քայլեր չձեռնարկելու մեջ։

Թրամփը խոստացել է հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այն կարող է լուրջ վնաս հասցնել Կանադայի տնտեսությանը։