
Ամերիկյան կողմը հայտարարել է Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման մասին
Հունվարի 10-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է կազմակերպվում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ ԱՄՆ նոր ղեկավարը չի նշել, թե երբ կարող է կայանալ հանդիպումը։
Ֆլորիդայի Մար-ա-Լագո հանգստավայրում նա ելույթ է ունեցել՝ նշելով, որ ցանկանում է հանդիպել, և ամերիկյան կողմը դա կազմակերպում է։ Ռուսաստանի նախագահը մամուլի ասուլիսի հետ համատեղված ուղիղ եթերում, ի պատասխան հանդիպման առաջարկի, հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփի հետ զրույցի և հանդիպման` նշելով, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա երկու նախագահները խոսելու թեմա կունենան:
Թրամփը խոստացել է բանակցել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին՝ հունվարի 20-ին իր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո և թերահավատություն է հայտնել Կիևին ԱՄՆ ռազմական և ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Այդ համատեքեստում Թրամթը հայտնել է, որ պետք է ավարտեն այդ պատերազմը, որը արյունալի խառնաշփոթ է ստեղծում աշխարհում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ուրբաթ օրը ասել է, որ Կիևն ակնկալում է, որ երդմնակալությունից հետո բարձր մակարդակի բանակցություններ կանցկացվեն Թրամփի վարչակազմի հետ:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հունվարին 12-ին հայտարարել է, որ հանդիպման համար նախապատրաստական առաջադրանքներ են ընթանում։