
Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին․ ի՞նչ է այն ու ի՞նչ բաժիններից է կազմված
Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Պայմանագրի կնքման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։ Այն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Բլինկենը, անդրադառնալով անվտանգության և պաշտպանության ոլորտներին, հայտարարել է, որ հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Բացի այդ՝ երկու երկրները կսկսեն բանակցությունները «123-րդ համաձայնագրի» շուրջ։ Այն ԱՄՆ-ի և այլ երկրների միջև իրավական դաշտ է ստեղծում խաղաղ միջուկային համագործակցության համար՝ ներառյալ միջուկային նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցումը՝ խիստ անվտանգության և վերահսկողության երաշխիքներով։
Արարատ Միրզոյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնում միանալ Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի (ԻԼԻՊ) դեմ պայքարի միջազգային կոալիցիային՝ դրանով իսկ ցույց տալով իր հավատարմությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։
Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բաղկացած է նախաբանից և հինգ բաժիններից՝
Բաժին 1․ Գործընկերության սկզբունքները
Բաժին 2․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն
Բաժին 3․ Պաշտպանություն և անվտանգություն
Բաժին 4․ Ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում
Բաժին 5․ Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում
Կանոնդադրության ամբողջ տեքստը՝ ստորև։