ԱշխարհՔաղաքականություն

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները մեղադրվում են Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար։ Աքսել Ֆիշերը մեղադրվում է 2014-2016 թվականներին խոշոր չափի կաշառք ստանալու, Էդուարդ Լինտենը՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ։ Վերջինս մեղադրվում է նաև գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար։

Այս գործը ավելի հայտնի է «Ադրբեջանական գործ» անունով։ Հայտնի է, որ մեղադրանքներն առաջադրվել են նրանց դեմ այն բանից հետո, երբ Հունգարիայի և Գերմանիայի իշխանությունները սկսել են քննել Բաքվի հետ ունեցած նրանց կապերը: Տեղեկացվել է, որ նրանք Գերմանիայում Ադրբեջանային շահերի պաշտպանության համար ստացել են մեծ գումարներ, որոնք ներկայացվել են որպես «լոբբինգի վճարումներ», սակայն հետագայում պարզվել է, որ դրանք կաշառք են եղել:

Դատավարությունը կսկսվի հունվարի 16-ին Մյունխենի դատարանում։ Ընդհանուր առմամբ տեղի կունենա երեսուն նիստ։ Դատաքաննությունը նախատեսվում է ավարտել ապրիլի 25-ին։