
Հայաստանը Թուրքիային է հանձնել հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց․ Թուրքիայից բարձր են գնահատել այն
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման գործում։ Սրա մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն իր X-ի միկրոբլոգում։
2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի։ Նրանք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ: Անձանցից մեկը հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, իսկ մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։ Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են երկու հանցագործներին հասցնում Թուրքիա։
🟥Kırmızı Bültenle aranan organize suç örgütü elebaşı Ercan Yılmaz ve
— T.C. İçişleri Bakanlığı (@TC_icisleri) January 19, 2025
🟥Kırmızı Bültenle aranan örgüt üyesi İbrahim Kaymak Ermenistan ile başlatılan görüşmeler sonucu Kahraman Türk Polisimiz tarafından Türkiye’ye getirildi.
Ercan Yılmaz:
15 yıldır, 43 yakalama emri ile ulusal… pic.twitter.com/a8uVVclUW2
Նշվում է, որ Էրքան Յըլմազը կապեր ունի «Բարըշ Բոյըն» հանցավոր կազմակերպության հետ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ազգային մակարդակով ՝ 15 տարի ժամկետով, իսկ միջազգային մակարդակով՝ 14 տարի ժամկետով: Իբրահիմ Կայմակը հետախուզվում է ազգային մակարդակով՝ 6 տարի ժամկետով, իսկ միջազգային մակարդակով՝ 1 տարի ժամկետով:
Նախարարությունը Օրդու նահանգի ոստիկանության վարչության հետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։