
Դոնալդ Թրամփը կհրապարակի Ջոն Քենեդու սպանության գաղտնի նյութերը
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրապարակել գաղտնազերծված նյութեր: Այդ նյութերը վերաբերում են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։ Սրա մասին նախագահը հայտարարել է երդմնակալության նախօրեին իր առաջակիցների հետ հանդիպմանը։
Նորընտիր նախագահը նշել է, որ իրենք կգաղտնազերծեն բոլոր նյութերը Ջոն Քենեդու, նրա եղբայր Ռոբերտ Քենեդու, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների վերաբերյալ, ինչպես նաև լայն հասարակական հետաքրքրություն առաջացնող մյուս թեմաների վերաբերյալ և դրանց հետ կախպված ամենը կհրապարակվի։
Fox News Digital-հ հայտնել է, որ Թրամփը պաշտոնավարման առաջին իսկ ժամերին աննախադեպ քանակի հրամանագրեր կստորագրի։ Հրամանագրերը կգերազանցեն 200-ը։ Թրամփը կհրապարակի «գործադիր հրամանագրերի և գործողությունների պատմական շարք, որոնք արմատապես կբարեփոխեն ԱՄՆ-ի կառավարությունը»։
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։