
Հայաստանի և Ղրղզաստանի միջև ստորագրվել է 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը
Հունվարի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այցի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը» և «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին համաձայնագիրը»։
Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին և աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը ևս շատ բարդ են: Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք: Այս այցը, կարելի է ասել, պատմական է: Սա շոշափելի առաջընթաց է: Ես շատ ուրախ եմ այս այցի համար: Եվս մեկ անգամ, բարի գալուստ, — ասել է Միրզոյանը:
Երկու երկրների արտգործնախարարները նշել են, որ պլաններ կան մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը և այլն։ Կողմերի միջևտնտեսական համագործակցության առաջին նիստը տեղի է ունեցել 2022 թվականին։