Հայաստանի մշտական բնակչությունն աճել է
Հայաստանի մշտական բնակչությունը տարեսկզբից մինչև հոկտեմբեր կազմել է 3 մլն 67 հազար մարդ։ Հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Երևանը 1 մլն 136 հազար բնակչով ամենախիտ բնակեցված համայնքն է։ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները ամենաբնակեցվածն են։ Նուբարաշենը 12 հազար բնակչով ամենաքիչն է։
Մարզերի շրջանում Կոտայքն ամենաշատ բնակեցվածն է։ Այնտեղ մշտական բնակչությունը կազմում է 229 հազար քաղաքացի։ Ամենանոսր բնակեցված մարզը Վայոց ձորն է՝ 49 հազար մարդ:
Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մշտական բնակչությունը աճել է շուրջ 76 հազար քաղաքացիով։ Վերջին անգամ մշտական բնակչության թիվը տարեկան արդյունքներով 3 մլն-ը գերազանցել է 2015 թվականին։