ՀայաստանՔաղաքականություն

Ազգային ժողովում քննարկվում է Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին նախագիծը

Ազգային ժողովում քննարկվում է Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին «Եվրաքվեի» օրենսդրական նախաձեռնության քննարկումը։ Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանն է, ով ներկայացնում է նաև նախագիծը։ Նիստին ներկա են նաև նախաձեռնության աջակից արտախորհրդարանական ուժերը։

Ազգային ժողովի փորձագիտական վարչությունը նախագիծը խնդրահարույց է համարել՝ իրավական որոշակիության և վերպետական միջազգային կազմակերպությունների անդամակցելու օրենսդրության սահմանված ընթացակարգերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից։

Հունվարի 23-ին Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ Ազգային ժողովը կընդունի «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Օրինագիծը Ազգային ժողովում կարող էր քննարկվել 50 հազարից ավելի ստորագրության դեպքում։ Նախաձեռնողները 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև նոյեմբեր ամիսը հավաքել էին 60 հազարից ավելի ստորագրություն։