ԱշխարհՔաղաքականություն

Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահական ընտրություններում

Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, յոթերորդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 86,82 %-ը։

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը ստացել է ձայների 2,02 %-ը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայա՝ 1,86 %-ը, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21 %-ը,
Աշխատանքի և արդարադատության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,2 %-ը։ Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 5,1 %-ը։ Սակայն հաշվարկներում դեռևս չեն ներառվել անվավեր քվեաթերթիկները։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չեն եղել։ Ավելին՝ նրանք այս ընտրությունները ամենախաղաղն են համարել։

Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից։ Նա Եվրոպայում ամենաերկար պաշտոնավարող նախագահն է։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Լուկաշենկոն քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար՝ նշելով, որ այդ քաղաքականությունը կարող է վնասել Հայաստանին։

Ռուս-ուկրաինական պատերազմում նա ակնհայտորեն աջակցում է Ռուսաստանին։