
ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգվեց Հայաստանում
Եվրոպական Խորհուրդը հունվարի 30-ին որոշում է ընդունել երկարաձգել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այդ նպատակով նախատեսվում է 44 միլիոն եվրոյի բյուջետային ներդրումներ հատկացնել։ Սա նշանակում է, որ եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում, կիրականացնեն հսկողություն և անհրաժեշտության դեպքում կկազմեն համապատասխան արձանագրություններ։ Առաքելության հիմնական նպատակներն են տեղում իրավիճակի հետևում և զեկուցում, հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանն աջակցություն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման աջակցություն։
Առաքելության նպատակները շարունակում են նույնը մնալ։ Բացի այդ, այն կգլխավորի Մարկուս Ռիտերը։ Նշվում է, որ առաքելության շուրջ 200 դիտորդները և քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններ և երրորդ մասնակից երկիրը՝ Կանադան:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ստեղծվել է Խորհրդի որոշմամբ՝ 2023 թվականի փետրվարի 20-ին, և նույն ժամանակ էլ սկսել է իր գործունեությունը։ Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։ Ադրբեջանը ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։
Հիշեցնենք, որ այս առաջարկությամբ հանդես էր եկել Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։