ՀայաստանՔաղաքականություն

ՄԻԵԴ-ը 2024 թվականին Հայաստանի վերաբերյալ 16 դիմումներից 15-ում ճանաչել է իրավունքի խախտում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2024 թվականին Հայաստանի վերաբերյալ 16 դիմումներից 15-ում ճանաչել է իրավունքի խախտում։ Սրա մասին հայտնել է Եվրոպայի խորհուրդը։

Հրապարակված 6 վճիռում խախտվել է ազատության և անվտանգության իրավունքը, 3 վճիռում՝ խոսքի ազատության իրավունքը։ Անցած տարում ՄԻԵԴ-ը մերժել է 52 հայցադիմում, մինչդեռ 2023 թվականին մերժված դիմումների թիվը 510 էր, իսկ 2022-ին՝ 177։

Հայաստանից ՄԻԵԴ-ին 2024 թվականին ուղարկվել է 949 նոր դիմում՝ 2023 թվականի 836-ի և 2022-ի 1232-ի համեմատ։ Մասնավորապես, Հայաստանը ներկայացրել է 4 դիմում Ադրբեջանի դեմ, 1 դիմում՝ Թուրքիայի դեմ։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացրել է 2 դիմում։

Ըստ զեկույցի՝ աշխարհում հակամարտություններին առնչվող 12 միջպետական գործերին զուգահեռ, ՄԻԵԴ-ում կա նաև մոտ 10,500 անհատական դիմում։