ՀայաստանՌազմական

Կառավարությունը նախատեսում է խստացնել վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատասխանատվությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել և e-draft իրավական ակտերի միասնական կայքում հրապարակել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը և խստացնել պատասխանատվությունը նման դեպքերում: Բացի այդ՝ առաջարկվում է ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ տրամադրել զինվորական հաշվառման, պարտադիր զորակոչի, զորավարժությունների, զինվորական վարժանքների, զորահավաքային զորակոչի, վարժական հավաքների գործընթացներում։

Օրենքի նախագծի համաձայն՝

1․ սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը,

2․ հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը,

3․ խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը,

4․ հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին նկատվում է վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ Քաղաքացիները խուսա Դաշտը դժվար է լինում կարգավորել, քանի որ գործող օրենսդրության մեջ համապատասխան կետեր չկան։

Խուսափելու դեպքում նախատեսվում է տուգանք, 2 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։ Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Օրենքի ձևակերպումները թույլ են տալիս տարբեր մեկնաբանություններ, իսկ պատժամիջոցները չեն համապատասխանում խախտումների ծանրությանը: