ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։

Քննարկվել են առաջիկայում Հայաստան այցի հնարավորությունները։ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանել է, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը։ Նա նշել է, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։

2018-ից ի վեր սա արդեն 7-րդ հանդիպումն է։

Վերջին տարիների ընթացքում մի շարք այլ հայտարարագրեր են կնքվել Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների տարբեր գերատեսչությունների նախարարների հետ։ Որոնցից կարող ենք նշել Հայաստանի և Կիպրոսի ՇՄ նախարարությունների միջև եղածը։

Ըստ կնքված հուշագրերի՝ համագործակցությունը ընդգրկում է հետևյալ ոլորտները՝

· Բնական ռեսուրսների կայուն օգտագործում

· Կլիմայի փոփոխություն

· Ջրային ռեսուրսների կառավարում

· Թափոնների կառավարում

· Անտառների կայուն կառավարում և այլն։

Երկու կողմերն էլ իրենց պատրաստակամությունն ու ցանկությունն են հայտնել համագործակցելու։