ԱրցախՔաղաքականություն

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները մեղադրվում են 100 միլիարդ մանաթի վնասի մեջ

Բաքվում անցկացվող շինծու գործով դատավարությունում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ մեղադրական ակտի հրապարակումը։ Սրա մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ինչպես նշվել է մեղադրական ակտում, արցախյան առաջին պատերազմի և դրան հաջորդած, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է ավելի քան 5,2 միլիարդ մանաթի նյութական վնաս։ Դատարանը որոշել է, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները, տնտեսությունը, էկոլոգիան, պաշտպանական զինանոցը և այլ տարածքներ կրել են ավելի քան 100 միլիարդ մանաթի ընդհանուր նյութական վնաս։

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է փետրվարի 20-ին: Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Նա հունվարի 16-ին հայտարարել էր, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, բացառությամբ առաջին հարցաքննության։ Դրա ժամանակ ուղղակի ասել է անուն-ազգանունը: