
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։
Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան, — նշել է նա:
Խաղաղության պայմանագրի մեջ ընդգրված են 17 կետեր։ Նշենք, որ պայմանագրի մեջ կան հարցեր, որոնք համաձայնեցված չէին մինչև այսօր։ Պայմանանագրի չհամաձայնեցված կետերից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։