
Ռուբեն Վարդանյանը մարտի 12-ից դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա դադարեցրել է հացադուլը և տարածել նրա հերթական ուղերձը։
Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ (Արցախում), և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլը սկսել է փետրվարի 18–ից` բողոքելով Ադրբեջանի դատական ֆարսի դեմ։ Նա 23 օր շարունակ հացադուլի մեջ էր։
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը ևս նույն օրը դադարեցրեց հացադուլը։ Արդյոք նա տեղյակ էր Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցումից։ Եվ եթե այո, ապա ինչու՞ այդ մասին չի հայտարարել դեռ երեկ՝ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ։