Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է, որ ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում Բելառուսը միջուկային զենք կկիրառի
Բելառուսի նախագահը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է, որ պատրաստ են պատասխան հարված հասցնել ՆԱՏՕ-ին, եթե նրանք փորձեն հատել սահմանը։
Եթե մենք միջուկային զենք օգտագործենք, նրանք կարող են պատասխանել: Եվ Ռուսաստանը նույնպես կօգտագործի իր ողջ զինանոցը: Եվ սա արդեն համաշխարհային պատերազմ է: Արևմուտքն էլ դա չի ուզում: Նրանք պատրաստ չեն դրան: Սակայն մենք բացահայտ ասում ենք նրանց՝ պետական սահմանը կարմիր գիծ է, եթե ոտք դնեն դրա վրա, պատասխանը կլինի անմիջապես։
Վերջերս Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր նաև, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երեկ առաջարկել է կատարել փոփոխություններ միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման մեջ: Թարմացված տարբերակում նշվում է, որ ԱԹՍ-ների և հրթիռների զանգվածային արձակման և սահմանը հատելու մասին հավաստի տեղեկատվություն ստանալուց հետո Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։
Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի կամ Բելառուսի՝ որպես միութենական պետության անդամի դեմ ագրեսիայի դեպքում։