
Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն
Մարտի 18-ին Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարության հերթական նիստը: Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վերանայել արձանագրությունները և դրանց կից ձայնագրությունը, որը բավարարվել է դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Վարդանյանը ձայնային ուղերձ էր փոխանցել իր ընտանիքի միջոցով՝ ընդգծելով, որ իր պահանջները մնում են անփոփոխ, իսկ դրանից հետո ի հայտ եկավ Ռուբեն Վարդանյանի գործով նոր վկա՝ ոմն Մուշեղ Գրիգորյանը, ով մեղադրում էր Ռուբեն Վարդանյանին Արցախում ահաբեկչակական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ։
Արցախի նախկին պետնախարարի գործով հաջորդ «նիստը» նախատեսված է ապրիլի 1-ին։