Կառավարությունը հաստատել է ժողովրդագրական ռազմավարության ծրագիրը, որը Հայաստանին կբերի մոտ 44 մլրդ դոլարի եկամուտ
ՀՀ կառավարությունը հաստատել է 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարությունը՝ 6,7 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Առաջիկա երեք ամիսների ընթացքում նախագիծը կուղարկվի խորհրդարան։
Ռազմավարության տեսլականի, նպատակների և ռազմավարության ծրագրի մանրամասների մասին արդեն տեղեկացրել ենք։
Ռազմավարության իրականացումը բաժանված է երկու փուլի՝ ընթացիկ ժամանակաշրջանից մինչև 2030 թվականը և 2030 թվականից մինչև 2040 թվականը։ Նման բաժանումը կապված է առաջնահերթությունների սպասվող փոփոխության հետ։ Սկզբնական փուլում հիմնական առաջնահերթությունը լինելու է երեխաների ծնելիության խթանումը։ Ծրագրի հաջող իրականացման արդյունքում 17 տարվա ընթացքում կարող է ծնվել ևս 60 հազար երեխա։
Արդյունքում, 17 տարվա ընթացքում կատարելով մոտ 2,6 տրլն դրամ ներդրում, որը համարժեք է մոտավորապես 6,7 մլրդ դոլարի, Հայաստանը տնտեսությունը կստանա մոտ 43,6 մլրդ դոլարի եկամուտ, ասում է ռազմավարության համահեղինակներից Տիգրան Ջրբաշյանը։