«Շիրակը» ընդհատեց երեքխաղյա պարտությունների շարքը՝ հաղթելով «Վեսթ Արմենիային»
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Արմենիայի» դեմ։
Արսեն Հովհաննիսյանի գլխավորած ակումբը կարողացավ 2 գնդակի տարբերությամբ առավելության հասնել «Վեսթ Արմենիայի» նկատմամբ (2։0)։
Հանդիպման հենց սկզբում՝ 4-րդ րոպեին, գյումրեցիների կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը առաջ մղեց իր թիմին։ Կիսապաշտպանի համար այս գոլն առաջինն էր 2024/25 մրցաշրջանում։
Հանդիպման վերջակետը 90+5-րդ րոպեին դրեց թիմի վինգեր, 21-ամյա Դոնալդ Ալվին Կոդիան։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» բարձրացավ 7-րդ հորիզոնական՝ վաստակելով 13 միավոր։ «Վեսթ Արմենիան» ունի 6 միավոր ու 9-րդն է։