ԱշխարհՌազմական

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հնարավոր մահվան մասին

Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարի հնարավոր մահվան մասին։ ՀԱՄԱՍ-ը չի մեկնաբանել Սինվարի վերաբերյալ այս տեղեկությունը։

ՀԱՄԱՍ-ի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Սինվարը վերջին մեկ տարվա ընթացքում ապրել է խիստ գաղտնի վայրում։ 

Նրան 2023 թվականի հոկետմբերի 7-ից հանրությունը չի տեսել։ Հենց նա է ղեկավարել նախորդ տարվա հարձակումն Իսրայելի վրա։

Սինվարը, ով իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է իսրայելական բանտերում, ՀԱՄԱՍ-ի ամենահզոր առաջնորդն է, ով ողջ է մնացել Իսմայել Հանիեի սպանությունից հետո։