ՀայաստանՍոցիալական

Ժողովրդագրական ռազմավարությունը Հայաստանին 44 միլիարդ դոլարի տնտեսական եկամուտ կբերի

Հայաստանը մշակել է 2024–2040 թվականների ժողովրդագրական լայնածավալ ռազմավարություն՝ 6,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Այն իր մեջ ներառում է 190 ծրագիր։ Ակնկալվում է, որ ռազմավարության արդյունքում Հայաստանը կունենա 44 միլիարդ դոլարի տնտեսական եկամուտ երկու տասնամյակի ընթացքում՝ ի լրումն բնակչության կառուցվածքի և մարդկային կապիտալի բարելավմանը:

Ռազմավարության համահեղինակը Տիգրան Ջրբաշյանն է։ Նրա խոսքով` տարածաշրջանի ոչ մի երկիր չունի նման պրոֆեսիոնալ և մանրամասն ռազմավարական ծրագիր։

Ծրագիրը մշակել են հայ փոևձագետները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։ Այն նախատեսում է բնակչության ավելի հավասարակշռված կառուցվածք, մարդկային կապիտալի երկարաժամկետ զարգացում և կյանքի ավելի լավ որակ: Խոսքը ոչ միայն ծնունդների և մահերի թվի վրա կենտրոնանալու, այլ նաև մարդկային կապիտալի զարգացման մասին է:

Աջանահերթություն է տրվելու այս կետերին․

— Հայաստանը ունի 7-10 տարի՝ օգնելու այն ծնողներին, ովքեր ցանկանում են երեխա ունենալ հիմա։ Տասը տարի անց Հայաստանը կարող է բախվել հարավկորեական տիպի խնդրի, երբ ավելի շատ մարդիկ որոշում են երեխա չունենալ անձնական, այլ ոչ թե ֆինանսական պատճառներով:

— Ներկայումս հնարավորություն կա երեխա ունենալ ցանկացող ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավման միջոցով բարձրացնել ծնելիությունը։ Այսօր երեխա ունեցող ընտանիքները 30%-ով ավելի աղքատ են, քան երեխա չունեցողները։ Կառավարությունը փորձելու է շրջել իրավիճակը և ապահովել, որ մինչև 2040 թվականը երեխա ունեցող ընտանիքները 20%-ով ավելի հարուստ լինեն, քան երեխա չունեցողները։

— Ժողովրդագրական ռազմավարությունը կենտրոնանալու է այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ընտանիքի ձևավորման գործընթացը, մատչելի առողջապահությունը, բնակարանները, տրանսպորտային միջոցները, հարկերը և այլն:

— Ապագա ծնողները ստանալու են ընտանիքի պլանավորման աջակցություն, որպեսզի կարողանան որոշումներ կայացնել:

— Պետությունը յուրաքանչյուր ծննդի վերաբերվելու է որպես սոցիալական հաջողություն: Օրինակ՝ որոշ երկրներում կառավարությունը նորաթուխ մայրիկներին նվերներով լի մանկական տուփեր է տալիս։ Դրանք կարող են ներառել մի քանի ամիս տևող առաջին անհրաժեշտության իրեր, կրթական գրականություն ծնողների համար և այլն: Սա հանրության կողմից գնահատանքի ժեստ է, երբ նա ողջունում է իր նոր անդամին:

— Ծրագիրը նախատեսում է երեխաների խնամքի ավանդական սուբսիդավորումից անցում կատարել այն մտածելակերպի, որ երեխայի խնամքը համայնքային ծառայություն է: Երեխաներին խնամող մարդիկ կարող են լինել տատիկ-պապիկներ, ծնողներ կամ պրոֆեսիոնալ դայակներ: Նրանք աշխատանքի են ընդունվելու խնամելու համար։ Այսպիսով, պետությունը ծնողին գումար որպես օգնություն տալու փոխարեն ծնողին կխնդրի երեխային դայակ վարձել։

— Ընտանեկան արձակուրդում մեծ փոփոխություններ են սպասվոմ։ Օրինակ երեխայի հայրը պետք է հնարավորություն ունենա ավելի ակտիվ դեր ստանձնել երեխայի դաստիարակության գործում։

— Երեխայի ծննդյան համար հարկային արտոնություններ էլ են սահմանվելու՝ 1 երեխա = x% հարկի վերադարձ, 2 երեխա = x+y % և այլն:

— Ուսումնասիրության հիման վրա կառավարությունը պետք է ձգտի ավելացնել 3 երեխա ունեցող ընտանիքների թիվը։ Շատ գործոններ են կուտակվել, որոնք նվազեցնում են երրորդ երեխա ունենալու հավանականությունը։ Չի կարելի կանանց ստիպել ընտրություն կատարել աշխատանքի և երեխաների միջև։ Միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի կանայք կարողանան 3-րդ երեխան ունենալ՝ միաժամանակ ակտիվ մնալով աշխատուժում։

— Այսօր բիզնեսը երիտասարդ կանանց դիտարկում է որպես «պոտենցիալ սպառնալիք», ով կարող է հղիանալ և չաշխատել։ Ծրագիրը ներառում է այնպիսի հնարավորություններ, որպեսզի աշխատողների կագավիճակը չազդի բիզնեսի վրա։