Շնորհավոր ծնունդդ, Երևա՜ն
Սիրուն է, չէ՞, Երևանը: Առանձնահատկությունը` եթերային վարդագույնը: Բակերում նստած ալեհերներն իրենց նարդու շխկշխկոցով, երեխաներն իրենց աշխույժ աղմուկով, իսկ երիտասարդներն իրենց խառը առօրյայով ավելի հարուստ են դարձնում գունապնակդ:
Դու լավն ես, Երևան։ Ճիշտ է, մի քիչ գույնդ գցել ես, բայց նոր ծառեր կտնկենք, կաճեն ու իրենց լայն սաղարթներով կգրկեն փողոցներդ, օդդ մաքուր կպահեն:
Ցույց տուր, որ սիրում ես մայրաքաղաքդ. մաքուր պահիր ու ժպտա քեզ շրջապատող մարդկանց:
Բարի 2806 ամյակ, Երևան: