ՀայաստանՍպորտ

Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ազգերի լիգայի C դիվիզիոնի D ենթախմբի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի հավաքականը։

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Հյուսիսային Մակեդոնիային 0:2 հաշվով պարտվելուց հետո։

Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքականի ղեկին անցկացրել է 18 հանդիպում, որից հաղթանակով է ավարտել 4 հանդիպում։ Հաղթանակներից մեկը ընկերական հանդիպման շրջանակներում էր Ղազախստանի դեմ (2։1)։ Իր գլխավորությամբ հավաքականը 4 հանդիպում ոչ-ոքիով է ավարտել, որից մեկը ևս ընկերական խաղի շրջանակում էր Կիպրոսի դեմ (2:2): Մնացած 10 հանդիպումներն ավարտվել են պարտությամբ։