ՀայաստանՔաղաքականություն

Ֆրանսիական հեռուստաալիքում Հայաստանը ջնջված է եղել աշխարհի քարտեզից

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի 28 minutes հաղորդման ժամանակ Հայաստանը ջնջված է եղել աշխարհաքաղաքական քարտեզից։ Սրա մասին ֆեյսբուքում ահազանգել է ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչ Սիմոն Կարապետյանը։

Ըստ նրա՝ 2025 թվականի մարտի 24-ին ցուցադրված հաղորդման ընթացքում Հայաստանը բացակայում էր, փոխարենը Հայաստանը Ադրբեջանի «կազմում էր»։ Նա նշում է, որ սա ոչ միայն գրաֆիկական սխալ է, այլ դիտավորյալ քայլ՝ ջնջելու Հայաստանը միջազգային քարտեզից։

Հայկական կազմակերպությունները, այդ թվում՝ «Հայաստանի գանձեր» ասոցիացիան և Ֆրանսիայում գործող հայկական կառույցները, արդեն պաշտոնական պահանջով դիմել են ARTE-ին՝ ներողություն խնդրելու և իրավիճակը շտկելու համար։